Արցախում ծավալվող լայնածավալ ռազմական գործողությունները ունեն ինչպես բացահայտ, այնպես էլ այսպես կոչված` թաքնված շահառուներ: Բացահայտ շահառուների մասով թերևս ամեն ինչ հասկանալի է. դրանք են` Թուրքիան և Ադրբեջանը, իսկ ահա թաքնված շահառուներից ամենակարկառունը Մեծ Բրիտանիան է: Օրերս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը տապալել է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը: Սակայն, գրեթե բոլոր քաղաքագետները եկել են այն եզրակացության, որ որոշման արգելափակումը կատարվել է Մեծ Բրիտանիայի ջանքերով, և դա ինչ-որ առումով տարօրինակ չէ՝ հաշվի առնելով այն շահերը, որ բրիտանական պետությունն ունի Ադրբեջանի ներսում, մասնավորապես ակնհայտ է, որ գործ ունենք ածխաջրածնային ռեսուրսների հետ առնչվող շահերի հետ: Էներգետիկ շահերը Հարավային Կովկասում սերտ միահյուսված են աշխարհաքաղաքական շահերին: Մասնավորապես, Թուրքիայի միջոցով Մեծ Բրիտանիան այսօր փորձում է անկայունություն սերմանել ՌԴ-ի հարավում: Բրիտանիայի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը Էրդողանի մտերիմ բարեկամն է, նախկինում դեսպան է եղել, և այս տիրույթում ևս թուրք-բրիտանական հարաբերությունները զարգանում են: Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան առաջնորդվում է իր շահերով, և այդ շահերը չեն համընկնում ո՛չ մեր, ո՛չ մեր ռազմավարական դաշնակցի շահերի հետ: Այս տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանում, ներկայացված են թե՛ ՌԴ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի շահերը: Հայտնի է՝ բրիտանական British Petroleum-ն էներգետիկ հստակ ընդգծված ներկայացվածություն ունի ադրբեջանական նավթագազային շուկայում: Նրան է պատկանում այդ շուկայի շուրջ 30 տոկոսը: Արեւմուտքն ընդհանրապես դիտարկում է Ադրբեջանն էներգետիկ առումով որպես այլընտրանք Ռուսաստանին: Դատելով հարաբերությունների վատթարացման ներկայիս դինամիկայից՝ դժվար չէր ենթադրել, որ Մեծ Բրիտանիան էներգետիկ առումով ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Բաքվի վրա և բացառված չէր երկու գերտերությունների շահերի բախում, ոչ միայն եվրոպական հարթակներում, այլեւ հարեւան պետության տարածքում՝ ինչին էլ ականատես ենք լինում այսօր:

ԵՄ-ից դուրս գալուց հետո Բրիտանիան, կարծես թե, ցանկանում է արմատապես փոխել ուժերի դասավորությունը նաև Հարավային Կովկասում: Հենց բրիտանական և ադրբեջանական լրատվամիջոցներն էին տարածում կեղծ տեղեկություններ՝ պնդելով, որ Հայաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել Ադրբեջանի առանցքային էներգետիկ հանգույցներին: Հայկական կողմը ստիպված եղավ բազմիցս հերքել նման մտադրության մասին լուրերը: Սակայն, հենց այդ լուրերով էր Մեծ Բրիտանիան փաստացի սկսում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի վերա ֆորմատավորման գործըթնացը: Ամենայն հավանականությամբ, այստեղ խառնվել է Անկարան՝ համոզելով «Բրիտանական առյուծին», որ Հայաստանն ու Ռուսաստանը սպառնում են բրիտանական ներդրումներին Ադրբեջանի էներգետիկ պրոյեկտներում: Դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի վարչապետներ Գորդոն Բրաունը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում ստորագրեցին երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը նախատեսում էր Թուրքիայում Բրիտանական համալսարանի բացում, առեւտրային համագործակցության զարգացում, էներգետիկ ոլորտում փոխգործակցություն եւ տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի ստեղծում, ինչպես նաեւ արդյունաբերական գոտու համատեղ կառուցում իրաքյան Բասրայում: Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կառավարությունն այն ժամանակ աջակցում էր Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։ Այժմ այդ թեման դարձել է ոչ ակտուալ, բայց եթե Թուրքիան, այնուամենայնիվ, անդամակցեր ԵՄ-ին, ապա Եվրոպայի ներկայիս բոլոր խնդիրները՝ օրինական եւ անօրինական միգրանտների հետ, ավելի փոքր չարիք կթվային Հին աշխարհին՝ «նեոօսմանների» հզոր էքսպանսիայի ֆոնին: 


2015 թվականի փետրվարին Ադրբեջանը ներառվել էր UKTI "High Value Opportunity" ծրագրում, որն աջակցություն է ցուցաբերում բրիտանական ընկերություններին նավթագազային ոլորտում պայմանագրերի կնքման եւ լայնածավալ նախագծերի իրականացման գործընթացում: 


2017 թվականի վերջին Ադրբեջանում գործում էր ավելի քան 500 բրիտանական ընկերություն։ Հատկապես հաջող են ընթացել BP կորպորացիայի գործերը, որը մասնակցել է Ադրբեջանի 7 նավթագազային նախագծերին, որոնց թվում են Ազերի – Չիրագ – Գյունեշլիի հանքավայրի բլոկի, Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի եւ «Հարավային գազային միջանցք» նախագծի մշակումը: Ազերի, Չիրագ և Գյունեշլի նավթային հանքավայրերը (Ադրբեջանի և Թուրքմենստանի նավթագազային հանքավայրերի խումբը Կասպից ծովի հարավային ջրատարածքում, Բաքվից 90 կմ դեպի արևելք) բացվել են դեռևս խորհրդային տարիներին ։ Գյունեշլին բացվել է 1981 թվականին, Չիրագը ՝ 1985 թվականին, Ազերին ՝ 1987 թվականին: 


2018 թվականի սեպտեմբերին BP-ն ձեռք է բերել Ադրբեջանի հարավ-արևմտյան Գոբուստանի նախագծի վերաբերյալ արտադրանքի բաժանման մասին համաձայնագրում մասնակցության 61 տոկոսը Commonwealth Gobustan Ltd-ից:, որը Vitol Group-ի մեջ մտնող Բրիտանական Arawak Energy-ի դուստրն է: Նաև BP-ն ստացել է նախագծի օպերատորի կարգավիճակ։ Հարավ-արևմտյան Գոբուստան բլոկը գտնվում է Ադրբեջանի արևելքում ՝ Կասպից ծովի ափին։ Դրա մեջ մտնում են 13 հանքավայրեր և չկառուցված կառույցներ։ Դրանց թվում են նավթի եւ գազի ցածր վերադարձի պատճառով նախկինում մշակված եւ լքված շըխաքիրլի, Շեյթանուդ, Վյուրքյուտ, Դոնուզլուղ, Նարդարան, Իլխիչներ, Գյարբի Գաջիվելի, Սունդի, Շարգի Գաջիվելի, Տուրահայ, Քենիզդագ, Գյարբի Դուվաննի, Դուվաննի, Սոլախայ եւ Դաշգիլ հանքավայրերը: Բաքվից նավթը կարող է փոխադրվել երեք նավթատարներով ՝ Բաքու – Նովոռոսիյսկ, Բաքու – Թբիլիսի – Ջեյհան, Բաքու – Սուպսա (Վրաստան)։ Բաքվի գազը Թուրքիա եւ Եվրոպա տեղափոխվում է TANAP գազատարով։ Ադրբեջանական Գյանջա եւ Եվլախ քաղաքների միջեւ երկաթուղային ճյուղ է անցնում, ինչպես նաեւ նավթա - եւ գազատարներ ՝ շրջանցելով Ռուսաստանը: Վերջին տարիներին Մեծ Բրիտանիան մոտ է Հյուսիսային ծովում իր հանքավայրերի սպառմանը եւ շուտով կդառնա ածխաջրածինների մաքուր ներկրող: Այդ պատճառով Ադրբեջանի էներգետիկ ոլորտում նրա շահերն ինչ-որ չափով էսխաթոլոգիական բնույթ են կրում:

Բացի այդ պետք է նշել ևս մեկ ուշագրավ հանգամանք:

Օրեր առաջ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածների համար Մեծ Բրիտանիայի կողմից մեկ միլիոն ֆունտ ստերլինգի հումանիտար օգնության հատկացման մասին» Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարությունը (https://hy.armradio.am/2020/10/31/մեծ-բրիտանիան-1-միլիոն-ֆունտի-չափով-հու/) անպայման պետք է դիտարկել ու գնահատել նույն պետությանը պատկանող, մինչև 2015թ.-ը ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման ոլորտում Ադրբեջանում մենաշնորհային իրավունքով աշխատած, իսկ 2015թ.-ից ոսկու ու պղնձի մասով այդ իրավունքը ադրբեջանական AzerGold CJSC-ի հետ կիսած Anglo Asian Mining plc-ի հայտարարության հետ զուգահեռ. «Ընկերությունը ողջունում է այս զարգացումները և սերտ կապի մեջ է Ադրբեջանի կառավարության հետ՝ Զանգելանի շրջանի հետագա զարգացման շուրջ համագործակցության առնչությամբ։ Վեջնալիում (Զանգելան) որևէ ներդրման և առևտրային շահագործման ժամանակացույցը անհայտ է և մասամբ կախված է Զանգելանի շրջան անվտանգ մուտքից և պայմանագրի գոտու անվտանգությունից։Անվտանգության ապահովումից անմիջապես հետո Ընկերությունը ծրագրում է անմիջապես սկսել աշխատանքները Վեջնալիում։ Ընկերությունը հետագա զարգացումների առնչությամբ լրացուցիչ կտեղեկացնի իր բաժնետերերին։Ընկերությունը բռնազավթված տարածքներում ունի ևս երկու պայմանագրային տարածք՝ Սոյուդլուն և Ղըզըլբուլաղը»: Ըստ պայմանագրի՝ ընկերությունն իրավունք ունի 5 տարի հետազոտական աշխատանքներ իրականացնել, 15 տարի շահագործել, երկու անգամ էլ 5 տարի ժամկետով երկարացնել նույն այդ պայմանագիրը (https://www.minesandmetals.com/.../azerbaijan-took.../)»։ Այսինքն ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիան աչք է դրել նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող հանքերի վրա և Լոնդոնին անչափ ձեռնտու է, որպեսզի այս տարածքները անցնեն Բաքվի վերահսկողության տակ, մի բան, ինչը դեռևս չի ստացվում, քանի որ թե Բաքվի, թե Լոնդոնի պլանները բախվել են հայ զինվորի կատաղի դիմադրությանը:

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիան մոտ է Հյուսիսային ծովում իր հանքավայրերի սպառմանը եւ շուտով կդառնա ածխաջրածինների մաքուր ներկրող: Այդ պատճառով Ադրբեջանի էներգետիկ ոլորտում նրա շահերն ինչ-որ չափով էսխաթոլոգիական բնույթ են կրում: Կարծիք կա, որ Բաքուն աջակցության երաշխիք է ստացել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Մեծ Բրիտանիայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում՝ դրա համար վճարելով իր երկրի դե ֆակտո ինքնիշխանությամբ։ Մեծ Բրիտանիան լիակատար վերահսկողություն է սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ թուրքերին հանձնելով տարածաշրջանային գործերի օպերատիվ կառավարում։