«Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, և պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ այսօր հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, ում հետ զրույցի ընթացքում հարց է բարձրացրել, որ նախաձեռնություն կա ռազմական դրությունը հանելու մասին:
«ԳՇ պետը, ով այս պահին ինձ համար միակ վստահելի մարդն է, ինձ հորդորել է, որ հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում ԶՈւ-ում բազմաթիվ անելիքների հետ: Վտանգը պատերազմի հետ կապված չի անցել, դեռ ամեն ինչ չի ավարտվել: ԳՇ պետը խնդրեց, որ առնվազն 7 օր ժամանակ տալ ԶՈւ-ին: Ես ընդունել եմ Գասպարյանի առաջարկ-հորդոր-խնդրանքը»,- ասել է Մարուքյանը:
Նա նշել է, որ յոթ օր հետ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հանդես կգան ռազմական դրությունը հանելու հարցով նախաձեռնությամբ: