«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական ողջ հանրությունն ու մամուլը տարածում են Հայոց բանակի փախուստի, դիրքերը թողնելու և այլ բացասական երևույթների մասին տեղեկատվություն, որն առաջին անգամ հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ:

Լավ, պարո՛ն Փաշինյան, Դուք այդքա՞ն անհայրենիք ու դավաճան եք, որ մեծաթիվ զոհերի ու մյուս տղաների հերոսական պայքարից հետո Ձեր քաղաքական պատասխանատվությունը՝ կատաստրոֆիկ կոլապսային ստորագրությամբ, գցում եք զինվորների վրա, որպեսզի թշնամին մեր փառահեղ բանակի անվան հետ խաղա:
Դուք արժանի չեք լինելու մի բանակի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, որին ինքներդ անվանեցիք փախուստի մատնված ու դիրքեր թողած, մի բանակի, որը Հայրենական Մեծ պատերազմի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո տվել է բազմաթիվ գեներալներ, հերոսներ:

Դուք նվաստացրեցիք մի բանակի, որն աչքի է ընկել իր հերոսներով ու խիզախությամբ և եղել է անպարտելի:
Իսկ այս պարտությունը, հարգելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի և իր անփառունակ թիմի պարտությունն է, որը կապ չունի մեր ժողովրդի ու բանակի հետ:

Պարո՛ն Փաշինյան, օր առաջ հրաժարական տվեք և ազատեք մեզ Ձեր ներկայությունից, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ, և նոր քաղաքական էլիտան կարողանա բեկում մտցնել ստեղծված անելանելի իրավիճակում:
»