ՀՀ դատախազությունը հայտնում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին եւ դատախազության դիրքորոշմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել են, որ որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք: