Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են 2.85 կմ ավտոճանապարհ և Ստեփանակերտում 5.9 հա տարածք: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 104 պայթուցիկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ մաքրվել են 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, ականազերծվել է 81 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ: