Մոսկվան և Անկարան փաստաթուղթ են ստորագրել Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին: «Ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցությունները Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտորդական կենտրոն ստեղծելու և գործելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», - ասված է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ:
Կողմերն այժմ պատրաստվում են աշխատանքներ սկսել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լաչինի շրջանը անցել է Բաքվի վերահսկողության տակ ՝ երեքից վերջինը, որոնք նշված են զինադադարի մասին փաստաթղթում: