ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը կազատվի Արարատի մարզպետի պաշտոնից: