Ըստ ՌԴ ՆԳՆ լրատվության վարչության տեղեկությունների՝ ոստիկանության ծառայողները մետրոյում մի կնոջ օգնել են ծննդաբերել։ Ըստ կայքի՝ չորեքշաբթի օրը՝ ժամը 19։05-ին, ոստիկանները, մետրոյի կայարանի նախասրահում շրջելիս, նկատել են մի հղի կնոջ, որը շարժասանդուղքից իջել և ընկել է հատակին: Պարզվել է, որ 29-ամյա կինը հղիության վերջին շրջանում է: «Ոստիկանության սպա Ալեքսեյ Օրլովը անմիջապես շտապ օգնություն է կանչել։ Բայց մինչ բժիշկների ժամանումը՝ կինը ոստիկանների օգնությամբ ծննդաբերել է։ Ոստիկանը երեխային փաթաթել է ջերմամեկուսիչ փայլաթիթեղի մեջ՝ ցրտահարությունը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ: Շտապօգնության բժիշկները նշել են, որ ոստիկանները ժամանակին ու որակյալ օգնություն են ցուցաբերել: