ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 80 հա տարածք, 24,8 կիլոմետր ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել է 4577 պայթուցիկ օբյեկտ», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մեկ օրում մաքրվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհային ուղղությամբ և Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի տարածքում գտնվող գազատարի երկայնքով տարածքը: Բացի այդ՝ քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկը ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան -6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիր, որի օգտագործումը ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը: Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները ոչնչացվում են: