ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում շատ կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ «Այստեղ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ»,- նշել է նա։

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կցանկանար նաև Անվտանգության խորհրդին և խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ կան այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել: