Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը, եթե Հայաստանում իշխանություն չվերցրեց, ապա կորցնում է Կովկասը։
     Դրա համար Ռուսաստանը ՀՀ հանդեպ պատրաստ է ցանկացած քայլի, քաղաքացիական պատերազմից մինչև սահմանային բախումների հրահրում, Ալիևին մի թեթև աչքով անելով։
     Իսկ Դու՞ք ինչի եք պատրաստ, ՀՀ տառապյալ քաղաքացիներ։
     Ի դեպ, վիճակի կայունացումից հետո Ալիևների ընտանիքին սպառնում է գունավոր հեղափոխություն, առնվազն պատերազմ «հաղթանակած» գեներալների իշխանության գալով։ Այս մտավախությամբ էր շքերթն ընդունում միայն Ալիևը՝ Էրդողանի հետ, առանց տրիբունը գեներալների հետ կիսելու։ Այնպես որ, Արցախյան խնդրի փակումից հետո նրանք պիտի մոգոնեն ազերական ազգային միաբանության նոր պատրվակ՝ Զանգեզուր, Սևան, բան... Ինչը, իհարկե, չի կարող իրագործվել, նախ, որովհետև ՀԱՊԿ պաշտպանության տակ է, երկրորդ, որովհետև ՆԱՏՕ-ն պատրաստ սպասում է ՀԱՊԿ անգործությանը, քաջ գիտակցելով, որ Свято место пусто не бывает»: