Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 4 զինծառայող է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԼՂ հակամարտության գոտում հանցագործությունների մեջ: «Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում զոհված հայ զինծառայողների մարմինների նվաստացման մեջ: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ևս երկու ադրբեջանցի զինծառայող կասկածվում են Մարտունու շրջանում հայկական գերեզմանատան գերեզմանաքարերի սալիկներն ավերելու, վանդալիզմի գործողությունը նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ: