ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց հոր հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ ուրբաթ, Իջևանի գերեզամատանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացել է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, 80 տարեկանում:
Նշենք, որ Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։