Այս պահին ազատամարտիկները «Եռաբլուր» պանթեոնում են: Նրանք պատրաստվում են թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:
«Թույլ չենք տա դավաճանի մուտքը պանթեոն»,- ասում են նրանք:
Ննենք, որ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, իսկ այսօր՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից երթ է նախատեսվում դեպի «Եռաբլուր» պանթեոն, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: