Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Մերձավոր Արևելքից զինյալների ներկայությունը գրանցված փաստ է, որը հաստատվել է ոչ միայն մեր կողմից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Նրա խոսքով՝ եղել է շուրջ երկու հազար վարձկան: «Մենք ի սկզբանե մտահոգություն ենք հայտնել այնտեղ արմատական տրամադրված վարձկանների հայտնվելու առթիվ, որոնք հետևում են ջիհադիզմի գաղափարախոսությանը: Նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել. այնտեղ նրանք չպետք է գտնվեն»: