Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը սկսել է բարելավվել, հայտնում է afp.com-ը՝ Ելիսեյան պալատին հղումով:
Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Մակրոնի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, որից հետո անցել է ինքնամեկուսացման առնվազն 7 օրով։ Այս ժամանակահատվածում նա կաշխատի հեռակա կարգով: