Գերմանիայի Շթրալզունդ քաղաքում կորոնավիրուսի Pfizer/BioNTech պատվաստանյութի հնգապատիկ դոզան սխալմամբ ներարկվել:
Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները՝ նման չափաբաժիններ են ստացել ծերանոցում աշխատող 66-ից 82 տարեկան յոթ կին և մեկ տղամարդ:
Ներկայումս նրանցից չորսը գտնվում են հիվանդանոցում՝ հսկողության տակ: Նրանք ունեն գրիպի ախտանիշներ: Մյուսները նույնպես մշտական կապի մեջ են շրջանի առողջապահության վարչության հետ, բայց նրանց թույլատրվել է տուն գնալ: