Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սուվանոսե կղզում դեկտեմբերի 28-ին ժայթքել է Օտակե հրաբուխը:
Ինչպես հաղորդում է «Ռուսկայա գազետա» կայքը, երկրի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել:
Օտակե հրաբխի խառնարանից մոխրի հետ մեկտեղ թեժ քարեր են դուրս թռնում, որոնք տարածվում են 1.3 կիլոմետր հեռավորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Սուվանոսեն փոքրիկ կղզի է, որի վրա ապրում է 49 մարդ, որոնց արգելվում է բարձրանալ դեպի այդ վայրը: Օտակեի վերջին ժայթքումից հետո անցել է 11 տարի: