Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը տիկնոջ հետ կեսգիշերն անց այցելել է Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։ 
Շնորհավորելով նոր տարին՝ Մանուկյանը ակտիվիստների հետ խոսել է ապագայի անելիքներից, մաղթել, որ համախմբվելով կարողանանք ոտքի կանգնել, կերտել Հայաստանի հզոր ու արժանապատիվ ապագան։