Վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ հունվարի 11-ին Մոսկվայում ակնկալվող Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է նոյեմբերի 9-ի հայտարարությա իրավական հիմքերը փաստող մի փաստատուղթ:
Ինչպիսի փաստաթուղթ էլ Փաշինյանը ստորագրի հունվարի 11-ին կամ դրան հաջորդող օրերին' ընթացակարգի համաձայն այն պետք է անցնի ԱԺ-ով և Սահմանադրական դատարանով: Ստացվում է, որ հեղափոխությունից անմիջապես հետո ՍԴ-ի դեմ կատաղի պայքար սկսած, միջազգային կառույցների նախազգուշացման վրա աչք փակելով՝ հակաիրավական բացահայտ գործընթաց առաջ մղող և ամեն գնով ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից ազատվել ցանկացող իշխանությունները դեռ այն ժամանակ քաջ գիտակցում էին՝ ինչի համար և ինչ նպատակով է արվում այդ ամենը: Տեղին է հիշել նաև ՍԴ նախին նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարություը, որ իր դեմ սկսած արշավը ուղակիորեն կապված է Արցախի հետ և ինքը' Թովմասյանը, մինչև վերջ պահելու է իրեն վստահված խրամատը:
Անչափ ուշագրավ հանգամանք է նաև այն, որ պատերազմի ամենաթեժ օրերին ՍԴ-ն հապճեպ կերպով նախագահ ընտրեց և շատերի մոտ այդ շտապողականությունը տարակուսանք առաջացրեց, թվում էր, թե ստեղծված իրավիճակում իշխանությունները ավելի կարևոր խնդիրներ պետք է ունենային իրենց օրակարգում: Փաշինյանի շտապողականությունը, սակայն, հասկանալի է դառնում հիմա, երբ պարզ դարձավ հնարավոր ստորագրվելիք պայմանագրի մասին: Պարզից էլ պարզ է, որ ՍԴ նախկին կազմը և ՍԴ նախագահը նման հակապետական և հակասահմանադրական պայմանագրի համար կանաչ լույս չէին վառելու, և հենց դա է պատճառը որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, գալով իշխանության' հեռահար նպատակներով ունենալով, կատաղի կերպով թիրախավորել են մի կառույցի, որը իրականում ոչ մի կերպ չէր խոչընդոտում նոր իշխանությունների ռեֆորմների իրականացմանը:
Սրանից էլ բխում է, որ դեռ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաջատեղյակ էին ապագայում նման պայմանագրի ստորագրման հավանականության մասին…