Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին:
«Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր հարաբերությունները գործընկերների, Մինսկի խմբի անդամ երկրների հետ», - ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: