Սմարթֆոն օգտագործողները նշել են այն հավելվածների անունները, որոնց անհրաժեշտ է անհապաղ հեռացնել բջջային հեռախոսներից: Նրանց ցուցակը հրապարակել է Forbes-ը` հղում անելով Check Point ընկերության IT-անվտանգության մասնագետներին, գրում է Լենտան:

Ցուցակում են հայտնվել ppleProtect, Axgle, Buzz, Google Play Service, Idea Security, SecurIt, Service, Settings, wallpaper girls, Wifi Pasword Cracker հավելվածները:

Նշվում է, որ երբ օգտատերերը փորձում են հեռացնել այդ ծրագրերը, էկրանին հայտնվում է զգուշացում` «Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել բոլոր տվյալները»:

Փորձագետների կարծիքով` այս բոլոր ծրագրերը կարող են վնասակար Rogue վիրուսի կրողը լինել, որը կիբերհանցագործներին հնարավորություն է տալիս վերահսկել վարակված սարքը և գողանալ օգտատերերի անձնական տվյալները: