Ալեքսեյ Նավալնին լուսաձայնային ազդանշանով կառավարական ավտոմեքենայով ժամանել է օդանավակայան՝ Գերմանիայից Ռուսաստան մեկնելու համար, հաղորդում է Mash Telegram-ալիքը:

 

Ըստ հեռուստաալիքի, Նավալնիին ուղեկցել են նաև երկրորդ կառավարական ավտոմեքենան և ոստիկանության անձնակազմերը:

2020թ.-ի օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք է կատարել Օմսկում՝ ընդդիմադիր գործչի վատ ինքնազգացողության պատճառով: Նավալնին տեղափոխվել է Օմսկի հիվանդանոց, իսկ ավելու ուշ՝ Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով: Սեպտեմբերի վերջին Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնողական կուրս անցել Գերմանիայում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊԻԴԾ Մոսկվայի վարչությունը 2020թ.-ի դեկտեմբերի 29-ին Նավալնիի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարել, քանի որ նա միայն մեկ ամիս անց է ամբուլատոր բուժման մասին ծանուցագիր ուղարկել գերատեսչություն, դրանով իսկ խախտելով օրենքը: