Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը Լեռնային Ղարաբաղի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն:

«Միջգերատեսչական ձեւաչափով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ միասին մենք նախապատրաստվում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ապագայում»,- հայտնել են նախարարությունում:

Ինչպես շեշտել են դիվանագիտական գերատեսչությունում, անաչառ եւ պատասխանատու օժանդակությունը ԼՂ կարգավորման գործընթացին եղել եւ մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն Անդրկովկասում: «Արդիական խնդիր է տարածաշրջանի երկրների' առճակատումից հաշտեցմանն անցնելոը ապահովումը' Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական եւ միջդավանաբանական խաղաղության եւ վստահության հաստատման, կայունության եւ բարգավաճման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով»: