Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը վճռական գործողությունների կոչ է արել հոգևորականների շրջանում մանկապղծության դեմ պայքարելու համար. գրում է BBC-ն:

Պոնտիֆիկոսը դիմել է եպիսկոպոս Ջերհարդ Մյուլլերին' խնդրելով վերահսկել, որ նման միջադեպերին մասնակցություն ցուցաբերած հոգևորականները խստագույնս պատժվեն: Մյուլլերն ավանդաբար հանդիսանում է այդ հարցերով Վատիկանի վերահսկիչ մարմինը:

Նշենք, որ այս նուրբ հարցին անդրադարձել էր նաև Ֆրանցիսկոսի նախորդ Բենեդիկտոս 16-րդը: Լինելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար՝ նա խոստացել էր արմատախիլ անել նման նողկալի երևույթները: Քննադատները, սակայն, մեղադրում էին նրան երեխաներին մանկապիղծներից պաշտպանել չկարողանալու համար: