Nipah վիրուսը ևս մեկ զարգացող վարակիչ հիվանդություն է, որը մեծ անհանգստություն է առաջացնում։ Այն կարող է ցանկացած պահի մեծ բռնկում գրանցել: Այն կարող է առնալ աշխարհին սպառնացող հաջորդ համաճարակը, զգուշացվում է վարակների վերաբերյալ անկախ զեկույցում, գրում է The Guardian֊ը: Աշխարհի ամենամեծ դեղագործական ընկերությունները պատրաստ չեն հաջորդ համաճարակին՝ չնայած Covid-19 բռնկմանը արագ արձագանքմանը։ Չինաստանում Nipah վիրուսի բռնկումը, որի զոհերի թիվը հասնում է մինչև 75%֊ի, համաճարակային հավանական հաջորդ մեծ ռիսկն է պարունակում: Nipah- ը կարող է առաջացնել լուրջ շնչառական խնդիրներ և էնցեֆալիտ, գլխուղեղի այտուցվածություն, և մահացությունը 40%-75% է'կախված նրանից, թե որտեղ է բռնկումը: Չղջիկները վիրուսի բնական ըկրողներն են: Բանգլադեշում և Հնդկաստանում վիրուսի բռնկումները կապվում էին արմավենու հյութի գործածության հետ, որն իր հերթին կարող է վարակը չղջիկներին փոխանցել մարդկանց: Զեկույցում նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես առողջապահության ամենամեծ ռիսկերից մեկը, այն 16 վարակիչ հիվանդություններից մեկն է: Այն համարվում է շնչառական հիվանդություն, որն ունի մահացության շատ ավելի բարձր մակարդակ, քան Covid-19-ը, բայց ավելի քիչ վարակիչ է: