Զինված տղամարդը կրակահերթ է արձակել Մոսկվայի Լենինգրադսկի պրոսպեկտի սրճարանի այցելուների վրա։ Երեք մարդ վիրավորվել է, մեկը հոսպիտալացվել է, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը: Ոստիկանությունը հաղորդում է ստացել Լենինգրադսկի պրոսպեկտի սրճարանում կրակոցների մասին։ Դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է երեք օգտագործված պարկուճ:
«Ոստիկանությունը պարզել է, որ մի տղամարդ մի քանի կրակոց է արձակել սրճարանում նստած քաղաքացիների վրա, ապա անհետացել: Միջադեպի արդյունքում՝ երեք տղամարդ վիրավորվել է, որոնցից մեկը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական հաստատություններից մեկը: Եվս երկու վիրավոր ինքնուրույն դիմել է բժշկական օգնության», - ասվում է հաղորդագրության մեջ: Հետագայում հրաձիգը բերման է ենթարկվել։ Պարզվում է, որ նա 40-ամյա այցելու է։ «Քրեական գործեր են հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու» մասով և ՌԴ Քրեական օրենսգրքի «Ավազակային հարձակում» հոդվածներով նախատեսված հանցագործությունների հիմքերով: