Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԱՀ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը (Համատեղ կենտրոնը): Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի կայանում զինծառայողներն ուսումնասիրում էին Համատեղ կենտրոնի աշխատանքի կազմակերպման կառուցվածքը, նպատակը, խնդիրները, կարգը եւ գործառույթները, ինչպես նաեւ' այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեին առաջադրանքները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական եւ թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգի եւ հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքերն անօդաչու թռչող սարքերի միջոցով: