Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ավելի ու ավելի հաճախ են խոսում ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացիներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Ուշագրավ է, որ այդ խոսակցությունները ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ տարածաշրջանում ենթակառուցվածքներն ապաշրջափակվելու են: Հատկապես Նիկոլ Փաշինյանը ընդգծում է այդ ինտեգրացիոն գործընթացիների ակտիվացման անհրաժեշտությունը հենց ԵԱՏՄ շրջանակներում: Ինչո՞ւ: 

Վերջին շաբաթներին տեղեկություն տարածվեց, որ Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ նվեր մատուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և չխոչընդոտել Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ: Հիշեցնենք, որ նախկինում այդ սցենարը հնարավոր չէր լինում իրագործել հենց պաշտոնական Երևանի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ: Այսօր պաշտոնական Երևանը բոլոր հարցերում է հեռու սկզբունքային լինելուց և չի բացառվում, որ վերջին շրջանի խոսակցություններն իրենց տակ հիմքեր ունեն: Այդ մասին են փաստում նաև իշխանական շրջանակների մեսիջները: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս Ադրբեջանը իսկապես հայտ կներկայացնի ԵԱՏՄ և ՀԱՊԿ մտնելու համար, իսկ Հայաստանը որևէ կերպ դրան չի խոչընդոտի: Սրանով Փաշինյանը ևս մեկ ռևերանս կանի նաև ռուսական կողմի ուղղությամբ, քանի որ Ադրբեջանին այս երկու կառույցներ ներգրավելը Կրեմլի վաղեմի պլաններից է...