Փետրվարի 7-ին՝ ոչ աշխատանքային կիրակի օրով, Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստ էր գումարել, որից հետո խմբակցությունը տարածեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մտքից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ, ըստ հայտարարության հեղինակների, Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Փաստորեն, Փաշինյանը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտքից, թեև 2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ավելին՝ սկսել էր քննարկումներ մարդ-կուսակցությունների հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու արմատներին, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը նշեց, որ նման պահվածքի պատճառն օրակարգ թելադրողի փոփոխությունն է