Լևոն Արոնյանը դուրս է մնացել Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարից, որի քառորդ եզրափակչում Արոնյանը պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Խաղային առաջին օրվանից հետո Արոնյանը զիջում էր հաշվի մեջ 2,5:1,5 հաշվով: Երկրորդ խաղային օրը կայացած պարտիաներում շախմատիստները մեկական հաղթանակ են տարել ու 2 ոչ-ոքի գրանցել: Ֆրանսիացի շախմատիստը հաջորդ փուլում կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100.000 ԱՄՆ դոլար։