Երեկ՝ ապրիլի 6-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ Չարենցավանի բնակիչ Գառնիկ Սայադյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 7-րդ շենքի բնակիչ Գառնիկ Սայադյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության նպատակով իրեն ցած էր նետել 4-րդ հարկի պատուհանից:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրան տեղափոխել էին Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ միջին ծանրության ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված շենքը 5 հարկանի էր: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: