Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ Ուիլիամ Ուոլլըսի հետ: Հանդիպման ընդացքում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ եվրոպական կառույցների համատեքստում' ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: