Շուրջ 7 մլրդ դրամի հարկային չարաշահումների մեջ մեղադրվող Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթին։

Տեսախցիկները նրան ու ընկերության աշխատակցներին ֆիքսել են երթի մասնակիցների շարքերում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենց կազմակերպված են տեղափոխել երթին՝ պարտադրանքով։

Հիշեցնենք, որ Դ. Ղազարյանը կալանավորվել էր 2019 թվականի ապրիլին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը փոխել է Ղազարյանի խափանման միջոցը՝ պատճառաբանելով , թե Ղազարյանը վերականգնել է վնասից 1 մլրդ դրամը։

Նշենք, որ Սպայկան իր սառցարանները տրամադրել էր իշխանություններին, որոնց մեջ պահվում են մեր զինվորների մարմինները։