Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում եք սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս։ Այս մասին նշված է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում։
«Սիրելի՛ մայրեր, կանայք և քույրեր,
շնորհավորում եմ բոլորիդ Կանանց տոնի կապակցությամբ։
Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում է սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս։ Ձեր գեղեցիկ ներկայությամբ դուք զարդարում եք մեր առօրյան, ոգեղեն կերտվածքով՝ ներշնչում, իսկ ձեր քնքուշ ու բարի տեսակը պարտավորեցնում է մեզ լինել ավելի ուժեղ։
Խաղաղություն, երջանկություն եմ ձեզ մաղթում և հավատ՝ հանուն վաղվա հաղթանակների»,- գրել է Օհանյանը։