Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել:
«Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին։
Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ՝ որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։
Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։
Մեզ համար կարեւոր էր նրանց հետ ծանոթանալը, նրանց պատմությունները լսելը, ապագայի ծրագրերի մասին իմանալը։
Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին, ստանալ պատասխաններ։
Զրույցի ընթացքում նաեւ արձանագրեցինք մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ կլինենք։ Փոխանակվեցինք տվյալներով՝ հետագայում էլ կապ պահպանելու համար»։