Ապրիլի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: