ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:
Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից հաղորդում է ստացել այն մասին, որ Գեւորգյանը ստացիոնար բուժում է ստանում եւ չի կարող ներկա լինել նիստին:
«Հաշվի առնելով այն, որ Արմեն Գեւորգյանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ չկա հստակ տեղեկություն ստացիոնար բուժումն ավարտելու ժամկետների մասին, դատական նիստը հետաձգվում է»:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին ժամը 13:00-ին: