Քիչ առաջ հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում: 

Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գերիները Հայաստան են վերադառնում ՌԴ ջանքերի հետ համատեղ։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության  եւ  Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։

 

Նա հայտնեց, որ գերիները կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Տեսանյութը` 1Lurer.am-ի