Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցները տեղափոխել ՃՈ հատուկ պահպանվող (գայի պլաշադկա) տարածք:
Երեկ՝ ապրիլի 7-ին, Երևանի Ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցները խախտումներ կատարելու համար տուգանային հրապարակ են տեղափոխել 7-րդ սերիայի «BMW» մակնիշի 01 NN 110, «Toyota Prado» մակնիշի 10 PP 050 և «Mercedes G» մակնիշի 50 AM 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ արդեն կազմվել են վարչական արձանագրություններ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի