Մայիսի 13-ից 14-ը ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես՝ հրդեհներ են բռնկվել Երևանում, Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 10 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: