Լավ, ինչպե՞ս պետք է շարունակենք ապրել ամեն Աստծու օր՝ չհասկանալով, թե ինչ է սպասվում մեզ վաղը։ Ինչպե՞ս պետք է շարունակենք ապրել անկայունության պայմաններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, տեղի ունեցած «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

«Ես վտահ եմ, որ մեր ժողովուրդն այսպես շարունակել այլևս չի ուզում, չի ուզել երբեք։ Առաջնային խնդիրն այն է, թե ինչ ենք անելու, որ րոպե առաջ շտկվի ստեղծված իրավիճակը»,-ասաց Ուրիխանյանը։