Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: