Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը արտահայտել է իր վերաբերմունքը սեռական և գենդերային փոքրամասնությունների նկատմամբ, գրում է CNN Prima-ն: «Ես կարող եմ հասկանալ գեյերին, լեսբուհիներին և այլն: Բայց գիտե՞ք՝ ումից ընդհանրապես չեմ հասկանում: Տրանսգենդերներից»,-ասել է Զեմանը: Նա տրանսգենդեր մարդկանց անվանել է «էապես զզվելի» և հայտարարել, որ սեռափոխության վիրահատությունը հանցագործություն է և ինքնավնասում: Զեմանը նշել է, որ կողմնորոշումը յուրաքանչյուրի անձնական գործն է: Նա շեշտել է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, դիտավորյալ ցույց տալով փոքրամասնություններին իրենց պատկանելությունը, իրենց վեր են դասում մյուսներից:

Հունիսի կեսերին Հունգարիայի խորհրդարանը հաստատեց մի օրենք, որով արգելվում է ԼԳԲՏ քարոզչությունը դպրոցներում և երեխաների կրթական ծրագրերում: Հոմոսեքսուալ քարոզչության արգելքը կանդրադառնա նաև կազմակերպությունների վրա։ Հունգարիան կսահմանափակի նրանց ցուցակը, ովքեր իրավունք ունեն սեռական դաստիարակության դասեր անցկացնել: Եվրամիությունը օրենքն անվանեց ամոթալի և հայտարարեց Եվրահանձնաժողովի ուժերով դրա դեմ պայքարելու մտադրության մասին: