Ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Թե ի՞նչ պաշտոնի է նշանակվելու՝ փորձեցինք պարզել կառավարությունից։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այլ պաշտոնի հետ կապված տեղեկատվություն չունեն․ «Ինքը եղել է Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում և չի բացառվում, որ գործունեությունը շարունակի Ազգային ժողովում։ Սակայն այդ մասին կոնկրետ տեղեկատվություն չունեմ»,- նշեց նա։
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականություններն Արսեն Թորոսյանի փոխարեն այսուհետ կկատարի Արայիկ Հարությունյանը։
Սոնա Հարությունյան