Հուլիսի 2-4-ը Երեւանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը: Աս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հաղորդագրությունում։
Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը և անվտանգության հարցերը։ Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկումների արդյունքում կայացվել են որոշումներ: Ընդունվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։
Գերագույն ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին՝ հետեւյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի
Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։
Գերագույն մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։