2023 թ․ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը ուղեծիր կուղարկի հատուկ արբանյակ՝ գովազդի ցուցադրության համար։ Մեկ պիքսել չափս ունեցող բաններները արբանյակի հետ միասին սելֆի եղանակով կլուսանկարահանվեն և կհեռարձակվեն Twitch և YouTube համակարգերում։
Գովազզդատուները կվճարեն կրիպտոարժույթով։ Գովազդային բաններ տեղադրելու համար հինգ տեսակի տոկեն անհրաժեշտ կլինի, որոնք պատասխանատու կլինեն կոորդինատների, պայծառության, գույնի համար։
Հարթակը բաց կլինի բոլորի համար, ովքեր կգնեն տոկեններ, այդ թվում նաև՝ նկարիչների, որոնք կցանկանան իրենց աշխատանքները ցուցադրել Տիեզերքում։Դիզայնի դետալների հետ կապված հարցերը դեռևս քննարկվում են, սակայ ենթադրվում է, որ էկրանը նման կլինի Reddit Place կամ Satoshi’s Place հանրահայտ նախագծերին, որոնց օգտատերերը կարողանում են հրապարակել սեփական պատկերները՝ վճարելով դրա դիմաց։
Գովազդային արբանյակը մշակողները հուսով են, որ մի շարք ընկերություններ կցանկանան Տիեզերքում իրենց լոգոտիպը տեղադրել։ Նրանք հատկապես հույս ունեն համագործակցելու Coca-Cola և Pepsi ընկերությունների հետ։