Aysor.am-ը գրում է․ Գորիս-Կապան ավտոճանապարհի Դավիթ Բեկ - Շուռնուխ հատվածում, բացի ճանապարհային ոստիկանության կետից, ադրբեջանցիները նաև «Դուք ժամանել եք Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ նոր ցուցանակ են տեղադրել։

Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների կողմից իրանական բեռները կանգնեցնելու և ստուգելու արդյունքում Գորիս-Կապան ավտոճանապարհին ողջ օրվա ընթացքում կուտակումներ են եղել: