Վլադիմիր Պուտինը անպայման քվեարկելու է Պետդումայի առաջիկա ընտրություններում, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ քվեարկությանը նախագահի մասնակցության ձևաչափը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Մենք ձեզ կտեղեկացնենք՝ ինչպես կքվեարկի նախագահը, կարծում եմ, մինչև օրվա ավարտը: Ամեն դեպքում նախագահը կմասնակցի քվեարկությանը», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն ավելի վաղ գրանցվել էր առցանց քվեարկելու համար:

Պեսկովը նաև ընդգծել է, որ պետության ղեկավարը, ով գտնվում է ինքնամեկուսացման մեջ, աշխատում է սովորական ռեժիմով, բայց այս անգամ դժվար թե կարողանա գալ այն կուսակցություն, որը կհաղթի Պետդումայի ընտրություններում:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Պետդումայի ընտրություններն ամենակարեւոր իրադարձությունն են: Նա կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը և ասել էր, որ ակնկալում է պատասխանատու և հավասարակշռված քաղաքացիական դիրքորոշում: