40-ամյա վենեսուելացի Մարիելի Չակոնն ու նրա ընտանիքը նավաբեկության են ենթարկվել: Մեծ ալիքը ջարդել է նրանց նավակի կորպուսը, երբ նրանք ուղևորվելիս են եղել Կարիբյան ծովի Տորտուգա կղզի՝ ժամանցի նպատակով, գրում է Fakty.ua-ն:
Կնոջը հաջողվել է փրկել իր երեխաներին՝ վեցամյա Խոսե Դեյվիդին և երկու տարեկան Մարիա Բեատրիսին՝ չորս օր կերակրելով նրանց կրծքի կաթով լաստանավի վրա՝ սաստիկ շոգին: Նա նաև խմել է իր սեփական մեզը: Արդյունքում երեխաները ողջ են մնացել, սակայն կինը մահացել էջրազրկումից:
Փրկարարները գտել են Մարիելիի անշնչացած մարմինը, նրա որդու և դստեր մարմինները, ինչպես նաև ողջ մնացած 25-ամյա դայակին, որը շոգից թաքնվել էր ջրի վրա լողացող սառնարանում:
Երեխաների համար իրեն զոհաբերած Չակոնը մահացել է փրկարարների ժամանումից ընդամենը երեք -չորս ժամ առաջ: Երեխաները հոսպիտալացվել են ջրազրկման և առաջին աստիճանի այրվածքներով: Ըստ բժիշկների՝ նրանք կապաքինվեն:
Եվս հինգ մարդ, այդ թվում՝ Մարիելիի ամուսինը և երեխաների հայրը՝ Ռեմիս Դեյվիդ Կամբլորը, անհետ կորած են համարվում: